Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարություն խոսքի ազատության և կարանտինային միջոցառումների կազմակերպության վերաբերյալ

2020-ի նոյեմբերի 9-ին ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը, որի համաձայն` «Հանրային առողջության մասին» Վրաստանի օրենքին համապատասխան, ժամը 22: 00-ից 05: 00-ը արգելվում է ճանապարհորդել տարբեր քաղաքների միջև: Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ին, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց է տեղի ունենում, որտեղ մարդիկ բողոքում են այս սահմանափակման և ընտրախախտումների դեմ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձնում հասարակության առողջության խնդրին և այս ուղղությամբ արդյունավետ օրենսդրական և վարչական միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությանը՝, որպեսզի երկրում կյանքի և առողջության իրավունքը պաշտպանված լինի:

Սակայն, պարզաբանում ենք, որ Վրաստանի «Հանրային առողջության մասին» օրենքը թույլ է տալիս սահմանափակել տեղաշարժի ազատությունը, այլ ոչ թե հավաքների-ցույցերի իրավունքը: Հետեւաբար, կառավարության հրամանագրի օգտագործումը ցույցերի եւ ինքնարտահայտման արգելման համար հակասահմանադրական կլինի:

Ժողովրդավարական հասարակության մեջ հասարակության ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան արտահայտելու իրենց տեսակետները ցանկացած սահմանափակումների վերաբերյալ, ներառյալ հավաքների և ցույցերի միջոցով՝ վիճարկել հանրային առողջության վրա ուղղված սահմանափակումների օրինականությունը, արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Հենց այդ հնարավորությունների տեսակն է, որ տարբերում է ժողովրդավարական պետությունը ոչ ժողովրդավարից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մարդու իրավունքների պաշտպանը պետական մարմիններին կոչ է անում հարգել ցուցարարների արտահայտման ազատությունը և ձեռնպահ մնալ ցուցարարների հանդեպ կիրառել պատժամիջոցները՝ նախատեսված տարբեր քաղաքների միջև 22: 00-ից 05: 00-ը տեղաշարժը արգելող կանոնակարգերը խախտելու համար:

Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցարարներին հավաքի ընթացքում պահպանել հեռավորությունը, դիմակ և պաշտպանական այլ միջոցներ օգտագործել՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)