Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալները

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ

Եկատերինե Սխիլաձե

 

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը իրականացնում, համակարգում  և վերահսկում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը ' երեխայի իրավունքների վարչությունը, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների վարչությունը,  գենդերային հավասարության վարչությունը,  հավասարության վարչությունըԱրևելյան Վրաստանի բաժին (տարածքային մարմին), Արևմտյան Վրաստանի բաժին (տարածքային մարմին 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1988-ի օգոստոսի 22-ին, Բորջոմիում:

Կրթությունը

2008 - 2012 - Իվանե Ջավախիշվիլիի Թբիլիսիի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

2008 թ. - Համալսարանական դասընթաց սոցիալական աշխատողների համար` "Գենդերային հիմնախնդիրներ և ընտանեկան բռնության դեմ պայքար"

1995-2005-Բորջոմիի № 1 հանրային Դպրոց

Աշխատանքային փորձ

2016-ի հուլիսից առ այսօր` Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ;

2013 թ․-ի նոյեմբերից մինչև 2016 թ-ի հուլիսը՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գենդերային հավասարության վարչության պետ;

2013 թ. սեպտեմբեր-նոյեմբեր Կանանց իրավունքների ազգային խորհրդատու Վրաստանի մարդու իրավունքների  պաշտպանի գրասենյակում, բրիտանական OXFAM բարեգործական կազմակերպություն;

2013 թ. ապրիլ-սեպտեմբեր  Գենդերային հավասարության ցանցի համակարգողի օգնական;

2012 - 2013 թթ.  պրակտիկա Լեհաստանում, Ակտիվ կանանց հասարակական կազմակերպություն: Դպրոցներում և համալսարաններում դասընթացներ անցկացնլ մարդու իրավունքներին և գենդերային հավասարության վերաբերյալ

2007 - 2012 թթ. - «Կանանց տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպություն ծրագրի ղեկավար: Գործողությունները ներառում էին հանդիպումների կազմակերպում, դասընթացներ և գենդերային հավասարությանն առնչվող տարբեր նախագծերի համակարգում:

Այլ մասնագիտական փորձ

2014 թ․- առ այսօր` մարդու թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացման միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ;

2014 թվականից առ այսօր` Ազգային կանխարգելման մեխանիզմի խորհրդատվական խորհրդի անդամ;

2014 թվականից առ այսօր` «Կանանց խաղաղության և անվտանգության» ազգային համակարգող խմբի անդամ;

2015 թվականից առ այսօր - Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի խթանման, պաշտպանության և իրականացման մոնիտորինգի խորհրդատվական խորհրդի անդամ;

2015 թվականից առ այսօր` ընտանեկան բռնության կանխարգելման միջգերատեսչական խորհրդի անդամ;

2015 թվականից առ այսօր - ընտանեկան բռնության զոհի կարգավիճակ շնորհող խմբի անդամ (խորհրդակցական քվեարկության իրավունքով);

2015 թվականից առ այսօր` Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի մարդու իրավունքների ակադեմիայի դասընթացավար` գենդերային հավասարության վերաբերյալ;

Հունիսի 23-27, 2014 - NHRI ակադեմիա, Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարան;

Հուլիսի 26-31, 2013 - BRIDGE դասընթաց. գենդեր և ընտրություններ, IFES/USAID;

Հոկտեմբերի 2-4-ը 2009 թ.` դասընթացներ դասընթացավարների համար "Ընտանեկան բռնության զոհերի իրավական ներկայացուցչություն, ապաստանների պաշտպամություն և կառավարումը Վրաստանում "; Ամերիկյան Իրավաբանների Ասոցիացիա  & USAID

Հրապարակումներ

Հակամարտության հետևանքով տուժած բնակչության հեռանկարները երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ. վստահության վերականգնման և խաղաղության հաստատման հեռանկարներ; Ուսումնասիրության հեղինակ (2013 թվական);

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կին թեկնածուներ, Խմբագրական խմբի անդամ (2010 թվական);

«Կանանց իրավունքները և գենդերային հիմնախնդիրները Վրաստանում» ձեռնարկի խմբագիր (2008 թվական);

Գենդերային և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ Վրաստանում; Խմբագրական խմբի անդամ (2007 թվական):

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)