Վարչության մասին

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գենդերային վարչությունը ստեղծվել է 2013թ. մայիսի 15-ին։ Վարչության ստեղծումը հիմնված է 2001 թվականից ի վեր երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի գործունեության վրա: Վարչությունը ղեկավարվում է Վրաստանի Սահմանադրությամբ, համապատասխան միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով, Վրաստանի "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" օրգանական օրենքով, "Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի նորմատիվ փաստաթղթեր"-ով և գենդերային հավասարության բնագավառում Վրաստանի գործող օրենսդրությամբ:

Վարչության նպատակն է վերահսկել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գենդերային հավասարության տեսանկյունից, խթանել գենդերային հավասարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի պարբերական իրավապաշտպան գործունեությունը, և ընդլայնել հասարակության իրազեկությունը Վրաստանում գենդերային հավասարության ամրապնդման նպատակով:

Վարչության խնդիրները

  • Վրաստանում գենդերային հավասարության ոլորտում արկա ազգային և միջազգային ակտերի կատարման վերահսկում
  • Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պետական ​​երաշխիքների տրամադրման վերահսկում
  • Ուսումնասիրել և պատասխան միջոցներ ձեռնարկել գենդերային հիմք ունեցող մարդու իրավունքների խախտումների, ներառյալ գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը
  • Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմին ներկայացված գենդերային հավասարության հարցերի խախտման հետ կապված դիմումների/բողոքների ուսումնասիրություն և համապատասխան եզրակացությունների/առաջարկների/առաջարկությունների նախագծերի պատրաստում
  • Ընդհանրացնել Վրաստանում և դրա սահմաններից դուրս՝ գենդերային հավասարության ոլորտում գործող պետական կամ ոչ պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունն ու փորձը և կազմակերպել դրա ներդրումը Վրաստանում:
  • Հետազոտության բաղադրիչը և իրազեկության մակարդակի ընդլայնումը՝ գենդերային հավասարության ամրապնդման համար

Վարչության կողմից մատուցվող ծառայություններն շահագրգիռ անձանց համար անվճար են: Հայտերն ընդունվում են Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի վարչակազմի Քաղաքացիների ընդունելության բաժնում

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)